Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 13:40

Նախագահ Ռոհանի. «Ահաբեկչութեան դէմ պայքարողները մեծ աւանդ ունեն միջազգային անվտանգութեան ամրապնդման գործում»

Ահաբեկչութեան դէմ պայքարողները մեծ աւանդ ունեն միջազգային անվտանգութեան ամրապնդման գործում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին «Իսլամական միասնութիւն» 31-րդ խորհրդաժողովում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ահաբեկչութեան դէմ պայքարողները մեծ աւանդ ունեն միջազգային անվտանգութեան ամրապնդման գործում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին «Իսլամական միասնութիւն» 31-րդ խորհրդաժողովում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի գործում գրանցւած մեծ յաջողութիւններին, նախագահ Ռոհանին նշել է, որ դրանք բոլոր նրանց յաղթանկն էր, ովքեր պայքարում էին ահաբեկիչների դէմ:

«Նրանք, ովքեր Սիրիայում եւ Իրաքում պայքարել են ահաբեկչութեան դէմ, մեծ աւանդ ունեն տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդման գործում, քանզի ահաբեկչութիւնը սպառնալիք էր ոչ միայն տարածաշրջանի, այլ, նաեւ, աշխարհի, այդ թւում՝ Եւրոպայի եւ ԱՄՆ-ի համար եւս: Ուրեմն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրւած են միջազգային կայունութեամբ եւ անվտանգութեամբ պէտք է երախտապարտ լինեն ահաբեկչութեան դէմ պայքարի առաջին գծի մարտիկներին»,- ասել է նախագահը:

Դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ ահաբեկչութեան դէմ պայքարը կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջութեամբ արմատախիլ չի եղել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։