Հա

Քաղաքական

13/12/2017

Ալաէդդին Բորուջերդին հանդիպել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան հետ

Երէկ՝ դեկտեմբերի 12-ին հայկական պատւիրակութիւնը հանդիպել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հետ:

«alikonline.ir» - Աւարտւեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան աշխատանքային այցն Իրան: Երէկ՝ դեկտեմբերի 12-ին հայկական պատւիրակութիւնը հանդիպել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հետ:

Հանդիպման ընթացքում Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահը կարեւորելով ամենատարբեր ոլորտներում Իրան-Հայաստան յարաբերութիւնների ընդլայնումը նշել է, որ հարեւան երկու երկրների պատմական բարեկամական կապերը լաւ հենք են ստեղծել քաղաքական, տնտեսական, մշակութային եւ խորհրդարանական յարաբերութիւնների ընդլայնման համար:

«Երկու երկրների խորհրդարանների մասնագիտական յանձնաժողովների մշտական շփումները կարող են նպաստել տնտեսութեան եւ անվտանգութեան ոլորտներում փոխգործակցութեան ընդլայնմանը»,- ասել է նա:

Ալաէդդին Բորուջերդին երախտագիտութիւն է յայտնել Հայաստանին՝ մարդու իրաւունքների հետ կապւած հակաիրանական բանաձեւին դէմ քւէարկելու կապակացութեամբ, յատուկ ընդգծելով, որ տարածաշրջանային եւ միջազգային հարցերում երկու երկրների տեսակէտների նոյնութիւնը կարող է նպաստել տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդմանը:

Անդրադառնալով տնտեսական ոլորտին, նա կարեւորել է յատկապէս արդիւնաբերութեան, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցութեան ընդլայնումն ու համատեղ ներդրումների անհրաժեշտութիւնը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանն էլ ողջունելով տարբեր մակարդակներում երկու երկրների միջեւ ձեւաւորւած սերտ յարաբերութիւնները, Իրանին համարել է տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից մէկը՝ նշելով, որ ՀՀ կառավարութիւնն ու խորհրդարանը հաստատակամ են երկկողմ յարաբերութիւնների առաւել ամրապնդման եւ ընդլայնման գործում:

Նա իր երախտագիտութիւնն է յայտնել տարածաշրջանային հիմնահարցերի հետ կապւած Իրանի որդեգրած չափաւոր եւ խելամիտ քաղաքականութեան կապակցութեամբ՝ նշելով, որ այն կարող է նպաստել տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը:

Վահրամ Բաղդասարեանը կարեւորել է կողմերի միջեւ ձեռք բերւած տնտեսական պայմանաւորւածութիւնների իրագործումը, եւ յոյս է յայտնել, որ կը յաջողւի աւելացնել երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում համատեղ ներդրումների ծաւալը:

Յիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարեանի գլխաւորած ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեանը մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։