Հա

Քաղաքական

11/03/2018 - 12:10

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն՝ ԻՌՆԱ-ում

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել է ԻՌՆԱ լրատւական գործակալութիւն, որտեղ հանդիպում է ունեցել գործադիր տնօրէն Սէյէդ Զիա Հաշեմիի հետ: 

«alikonline.ir» - ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել է ԻՌՆԱ լրատւական գործակալութիւն, որտեղ հանդիպում է ունեցել գործադիր տնօրէն Սէյէդ Զիա Հաշեմիի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԻՌՆԱ-ի գործադիր տնօրէնն ողջունելով ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանին անդրադարձել է հայ-իրանական բարեկամական կապերին եւ յատուկ կարեւորել երկու երկրների յարաբերութիւնների հետագայ խորացումն ու զարգացումը նշելով որ. «Եւ Իրանի եւ Հայաստանի լրատւական գործակալութիւնները, կարող են դերակատար լինել երկու երկրի յարաբերութիւնների զարգացման գործում»:

Հաշեմին երկկողմ համագործակցութիւնների շրջանակում նկատել է Հայաստանում՝ իրանցի ուսանողների ներգրաւման կարեւորութիւնը:

ԻՌՆԱ-ի տնօրէնն հանդիպման ժամանակ ընդգծելով՝ ճշմարտացի եւ օպերատիւ տեղեկատւութեան կարեւորութիւնը յայտնել է որ. «Հարկաւոր է երկու երկրների ժողովրդներին տեղելացնել ե՝ւ Իրանի ե՝ւ Հայաստանի տնտեսական հնարաւորութիւնների, գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի ոլորտների մասին»:

Արտաշէս Թումանեանն էլ իր հերթին կարեւորելով երկու երկրների յարաբերութիւնների զարգացումը յայտնել է որ. «Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական համագործակցութիւնը, որը հիմնւած է դարաւոր բարեկամութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ»:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը, որպէս համագործակցութեան կարեւոր քայլ, պատրաստակամութիւն յայտնեց Թեհրանում հիմնելու Հայաստանեան լրատւական գործակալութեան ներկայացուցչական գրասենեակ, որի գաղափարը ողջունւեց ԻՌՆԱ-ի տնօրէնի կողմից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։