Հա

Քաղաքական

%AM, %14 %347 %2018 %10:%Մրտ

Հակասական լուրեր՝ Թեհրանի քաղաքապետի հրաժարականի մասին. հրաժարւե՞լ է արդեօք դոկտ. Նաջաֆին

Այսօր՝ օրւայ սկզբից հակասական լուրեր են շրջանառւում Թեհրանի քաղաքապետ դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆիի հրաժարականի մասին:

«alikonline.ir» - Այսօր՝ օրւայ սկզբից հակասական լուրեր են շրջանառւում Թեհրանի քաղաքապետ դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆիի հրաժարականի մասին:

ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրոյցում, քաղաքապետարանի հաւաստի աղբիւրներից մէկը հաստատել է Նաջաֆֆի հրաժարականի մասին շրջանառւող լուրերը:

Ըստ նրա, քաղաքապետն այսօր՝ առաւօտեան մայրաքաղաքի քաղխորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը, որը պէտք է հաստատւի քաղխորհրդի կողմից:

Միաժամանակ, քաղխորհրդի անդամներ՝ Զահրա Նեժադ Բահրամը, Հասան Ռասուլին եւ Հոջջաթ Նազարին հերքել են քաղաքապետի պաշտօնից՝ Նաջաֆիի հրաժարականի մասին շրջանառւող լուրերը:

Մասնաւորապէս Հոջջաթ Նազարին «Twitter»-ի իր միկրոբլոգում հերքել է դոկտ. Նաջաֆիի հրաժարականի մասին շրջանառւող լուրերը՝ յոյս յայտնելով, որ նման շշուկներ տարածողները սեփական շահերից բացի, նկատի կունենան նաեւ քաղաքի շահերը:

Թեհրանի քաղխորհրդի խօսնակ Ալի Աթան էլ իր հերթին հերքել է քաղաքապետի հրաժարականի դիմումի քննարկման նպատակով, քաղխորհրդի արտահերթ նիստ անցկացնելու մասին լուրը:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։