Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 13:00

Մոսկւայում կայացել է Զարիֆ-Լաւրով հանդիպումը

Մոսկւայում այսօր՝ մայիսի 14-ին կայացել է Իրանի եւ ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարներ՝ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Սերգէյ Լաւրովի հանդիպումը:

«alikonline.ir» - Մոսկւայում այսօր՝ մայիսի 14-ին կայացել է Իրանի եւ ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարներ՝ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Սերգէյ Լաւրովի հանդիպումը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ ստեղծւած իրավիճակը, գործարքի հետագայ ճակատագիրն ու դրա պահպանման հեռանկարներն ու հնարաւորութիւնները:

Դոկտ. Զարիֆն անդրադառնելով Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու մասին Թրամփի որոշմանն ասել է. «Ցաւօք միջազգային օրէնքներին եւ համաձայնութիւններին դէմ գնալն ԱՄՆ-ի համար սովորութեան է վերածւել: Երէկ էլ Երուսաղէմի հետ կապւած, այդ երկրի վտանգաւոր գործողութեան ականատեսը եղանք, իսկ սա փաստում է, որ համաշխարհային հանրութեանն անհրաժեշտ է պաշտպանել միջազգային իրաւունքն ու օրէնքները»:

ԱԳ նախարարը նշել է, որ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ, պաշտօնական Թեհրանը որոշել է եւս մէկ հնարաւորութիւն ընձեռել դիւանագիտութեանը, պարզելու համար, թէ ստեղծւած իրավիճակում հնարաւո՞ր է արդեօք երաշխաւորել Իրանի ժողովրդի շահերը, թէ՝ ոչ: Նա բարձր է գնահտել Միջուկային գործարքի հետ կապւած պաշտօնական Մոսկւայի դիրքորոշումը՝ նշելով, որ այն յուսադրող է:

Սերգէյ Լաւրովն էլ իր գոհունակութիւնն է յայտնել հանդիպման կապակցութեամբ եւ անդրադռանալով ստեղծւած իրավիճակին նշել է, թէ անհրաժեշտ է գործադրել հնարաւոր բոլոր ջանքերը՝ Միջուկային գործարքի պահպանման եւ իրավիճակի լարման առաջն առնելու համար:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ