Հա

Քաղաքական

13/08/2018

Քամալւանդի. «Միջուկային գործարքում մնալն աւելի օգտակար է»

Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակի կարծիքով Միջուկային համապարփակ համաձայնագրում մնալն աւելի օգտակար է Իրանի համար:

«alikonline.ir» - Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակի կարծիքով Միջուկային համապարփակ համաձայնագրում մնալն աւելի օգտակար է Իրանի համար:

Այս մասին Բեհրուզ Քամալւանդին յայտնել է ԻՍՆԱ-ի հետ զրոյցում:

«Իմ կարծիքով, Միջուկային համապարփակ համաձայնագրում մնալն աւելի օգտակար է Իրանի համար, քան դրանից դուրս գալը: Սակայն, հնարաւոր է, որ համակարգի ղեկավարութեան կարծիքն այլ բան լինի, որն էլ իրավիճակից ելնոլով կը յայտարարւի»,- ասել է Քամալւանդին՝ յաւելելով. «Ինչպէս Հենրի Քիսինջէրն է ասել՝ Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալն ու այդ կապակցութեամբ Իրանի որդեգրած քաղաքականութիւնը պառակտել է ԱՄՆ-ը եւ, միւս կողմից, ԱՄՆ-ԵՄ տարաձայնութեան պատճառ է դարձել: Այն, նաեւ, առոչինչ է դարձրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ընդունած 6 բանաձեւերը: Եթէ առանց անհրաժեշտ մեկնութեան դուրս գանք Միջուկային գործարքից, ապա հնարաւոր է, որ կորցնենք այս բոլորը»:

Անդրադառնալով Իրանի դէմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետ կապւած Եւրոմիութեան դիրքորոշմանը, Քամալւանդին բացառել է ԵՄ-ԱՄՆ դիմակայութիւնը:

Ըստ նրա, ԵՄ-ը կարող է այլ՝ ԱՄՆ քաղաքականութիւնից տարբերւող քաղաքականութիւն որդեգրել, սակայն, երբեւէ չի շարժւի ԱՄՆ-ին դիմակայելու ուղղութեամբ:

«ԵՄ-ի հնարաւորութիւնները սահմանափակ են: Այդուհանդերձ, դեռեւս կան նշաներ, որ նրանք ցանկանում են գործակցել Իրանի հետ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։