Հա

Քաղաքական

14/08/2018 - 15:10

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի մամլոյ ասուլիսը՝ նւիրւած Ֆրանկոֆոնիայի երեւանեան միջոցառումներին

Այսօր, Թեհրանում ՀՀ դեսպանատանը կայացել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հրաւիրած մամլոյ ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպութեան հերթական գագաթաժողովին, որը կը կայանայ ս.թ. հոկտեմբերի 11-12-ին՝ Երեւանում:

«alikonline.ir» - Այսօր, Թեհրանում ՀՀ դեսպանատանը կայացել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հրաւիրած մամլոյ ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպութեան հերթական գագաթաժողովին, որը կը կայանայ ս.թ. հոկտեմբերի 11-12-ին՝ Երեւանում:

Նա տեղեկացրել է, որ Գագաթաժողովին կը մասնակցեն ֆրանսախօս 84 երկրների ղեկավարներ, այդ թւում Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնը, որի այցը Երեւան կունենայ նաեւ պաշտօնական բնոյթ:

Ներկայացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպութիւնը, դեսպան Թումանեանը նշել է, որ դրան անդամակցում են 84 երկիր, 274 մլն. բնակչութեամբ: Սկսեալ 2012 թւականից Հայաստանը կազմակերպութեան անդամ է եւ ծաւալում է ակտիւ գործունէութիւն:

Դեսպանը նշել է, որ 2018 թւականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գագաթաժողովը Հայաստանում անց կացնելու մասին որոշումը կայացել է ՀՀ նախկին իշխանութիւնների օրօք, իսկ ներկայ իշխանութիւններն էլ որոշել են իրագործել այն:

Նշենք, որ հայաստանեան միջոցառումների մեկնարկը տրւելու է հոկտեմբերի 7-ին՝ կազմակերպութեան Մշտական խորհրդի նիստով, որին կը յաջորդեն հոկտեմբերի 8-9-ին կայանալիք Նախարարական համաժողովն ու հոկտեմբերի 11-12-ին՝ Գագաթաժողովը:

Հայաստանեան միջոցառումների շրջանակում տեղի է ունենալու նաեւ կազմակերպութեան անդամ երկրների տնտեսական ֆորումն ու մէկ ամիս տեւողութեամբ ժամանակակից արւեստի ցուցահանդէսը, որի մեկնարկը տրւելու է սեպտեմբերի 25-ին:

Մամլոյ ասուլիսի ժամանակ դեսպան Թումանեանը չի շրջանցել նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների թեման:

Նա նշել է, որ տնտեսական ոլորտում, յարաբերութիւնների զարգացման համար, երկու երկրների մօտ առկայ է անհրաժեշտ ներուժ, այդուհանդերձ, դրա հիմնական ծաւալները վերաբերում են էներգետիկ փոխանակումներին:

«Երկու երկրների մօտ առկայ է հսկայական հնարաւորութիւն եւ ներուժ, որոնք գերազանցում են այն, ինչը որ տեսնում ենք գործնականում»,- ասել է դեսպանը՝ յաւելելով, որ վերջին ամիսներում տեսանելի են դրական միտումներ Իրանի գործարար շրջանակների կողմից, որոնք դիմում են դեսպանութեանը՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու ցանկութեամբ:

Խօսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրան այցի մասին, դեսպան Թումանեանը նշել է, որ հայկական կողմն արդէն ստացել նախագահ Ռոհանիի պաշտօնական հրաւէրը եւ այցը կայանալու է ընթացիկ տարւայ ընթացքում:

«Մինչ այցը, միջազգային ատեաններում, հնարաւորութեան դէպքում կողմերի միջեւ հանդիպում կը կայանայ»,- ասել է դեսպանը:

Յարակից լուրեր

  • Անմիջական երկխօսութեան արգասիքը...
    Անմիջական երկխօսութեան արգասիքը...

    Թանկագին ընթերցող.-

    Երէկ խմբագրութեանս համար հազւադէպ ու միաժամանակ պատւաբեր այցով՝ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը, աշխատանքային միջավայրին հաղորդեց առաւել հետաքրքիր ու կրկնակի կենսունակ բնոյթ:

  • Դոկտ. Լարիջանի. «Անհրաժեշտ է փոքրացնել կառավարութեան ծաւալը»
    Դոկտ. Լարիջանի. «Անհրաժեշտ է փոքրացնել կառավարութեան ծաւալը»

    Կառավարութեան գործունէութիւնն աւելի դինամիկ դարձնելու նպատակով անհրաժեշտ է փոքրացնել կառոյցի ծաւալը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղական եւ արտասահմանեան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

  • Ֆարսի նահանգապետը ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանին
    Ֆարսի նահանգապետը ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանին

    Հոկտեմբերի 14-15-ը՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը երկօրեայ այցով մեկնել է Ֆարս նահանգ: Նահանգապետ Էսմայիլ Թաբադարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական գործունէութիւն իրականացնելու, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան եւ մշակոյթի ոլորտներում համագործակցութեան խորացման հնարաւորութիւնները: 

  • Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ մեր պատասխանը մեզ եւ ուրիշներին
    Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ մեր պատասխանը մեզ եւ ուրիշներին

    Նախորդ շաբաթ Երեւանում անցկացւեց Ֆրանկֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովը, որին նախորդել էին նախարարական եւ դեսպանական մակարդակով համաժողովները։ Պաշտօնական միջոցառումներից բացի, ֆրանկոֆոնիայի շունչը զգացւում էր նաեւ ողջ քաղաքում։ Առաջին անգամ էր, թերեւս Երեւանն այդքան բազմազգ ու, առանց որեւէ վիրաւորանքի, բազմագոյն։

  • Ֆրանկոֆոնիան մտնում է ԱՄՆ ու հեռանում է Սաուդական Արաբիայից. գագաթաժողովի ամփոփում
    Ֆրանկոֆոնիան մտնում է ԱՄՆ ու հեռանում է Սաուդական Արաբիայից. գագաթաժողովի ամփոփում

    Ֆրանկոֆոնիայի ընտանիք են մտել Իռլանդիան, Մալթան, Գաբիան ու ամերիկեան Լուիզիանա նահանգը։ Սաուդական Արաբիայի թեկնածութիւնը չի ընդունւել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։