Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2018 10:20

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ ԿԳ նախարարի հետ

Երէկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնենաի հետ:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնենաի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարութեան պաշտօնական կայքից:

Հանդիպմանը, նախարար Յարութիւնեանը ողջունելով դեսպան Սաջջադիին նշել է, որ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները դրսեւորւում են նաեւ կրթութեան եւ գիտութեան ոլորտներում եւ առկայ համագործակցութեան մակարդակը բաւարար հիմք է տալիս հետագայ համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար:

Դեսպան Սաջջադին էլ իր հերթին ողջունելով նախարարին, վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամութիւնը՝ զարգացնելու առկայ կրթագիտական համագործակցութիւնը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների յարաբերութիւնների ամրապնդումը պայմանաւորւած է նաեւ գիտակրթական եւ միջհամալսարանական յարաբերութիւնների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարութիւնը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարին է փոխանցել նաեւ Իրան՝ պաշտօնական այցի հրաւէրը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական յարաբերութիւնների ամրապնդման, ուսանողների եւ դասախօսների փոխանակման, Հայաստանում պարսկերէն լեզւի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցութեան, ինչպէս նաեւ աշխատանքային այլ հարցերի:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ