Հա

Քաղաքական

19/08/2018 - 11:20

Խորհրդարանի «Անկախներ» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ՝ Նահաւանդիանը վստահեցրել է արտարժոյթի շուկայի տատանումների կարգաւորման մասին

Իսլ. խորհրդարանի «Անկախներ» ֆրակցիան այսօր՝ օգոստոսի 19-ին հանդիպել է տնտեսական հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ դոկտ. Մոհամմադ Նահաւանդիանի հետ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի «Անկախներ» ֆրակցիան այսօր՝ օգոստոսի 19-ին հանդիպել է տնտեսական հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ դոկտ. Մոհամմադ Նահաւանդիանի հետ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտնել է խորհրդարանական ֆրակցիայի խօսնակ Մեհրդադ Լահութին:

Հանդիպման ժամանակ Նահաւանդիանը վստահեցրել է, թէ կառավարութիւնը կարող է կարգաւորել արտարժոյթի շուկայի տատանումները:

Ներկայացնելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, մինչ օրս բոլոր կառավարութիւնների գործունէութեան ժամանակ արտարժոյթի գնի աճի ցուցանիշերը, նախագահի տեղակալը նշել է, որ դա անխուսափելի գործընթաց է, որը տեղի է ունեցել բոլոր կառավարութիւնների ժամանակ:

Նահաւանդիանը նշել է, որ արտարժոյթի շուկայի կարգաւորման համար կառավարութիւնն ունի յստակ ծրագիրը, որը փորձում է գործադրել քայլ առ քայլ:

Նա վստահեցրել է, որ արտարժոյթի շուկայի տատանումներ կը կարգաւորւեն, ընդգծելով, սակայն, որ դա պայմանաւորւած է երկրում քաղաքական միակամութեամբ:

Ըստ նրա՝ քաղաքական միակամութեան առկայութեան դէպքում, երկիրն ունի տնտեսական անհրաժեշտ ներուժ՝ ներկայ հանգրւանը յաղթահարելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։