Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018 08:40

Դոկտ. Զարիֆ. «Միջուկային գործարքը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան»

Միջուկային համապարփակ համաձայնագիրը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ամերիկեան «CNN» հեռուստաալիքի հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Զրոյցի ժամանակ դոկտ. Զարիֆը կրկնել է իր այն միտքը, թէ ԱՄՆ-ը կախւածութեան մէջ է պատժամիջոցներից՝ նշելով, որ նախագահ Օբամայի վարչակազմի օրօք անգամ Միացեալ Նահանգներն աւելի ուշադրութիւն էր դարձնում այն պատժամիջոցներին, որոնք չէի չեղարկւել, քան չեղարկւած պատժամիջոցների հետ կապւած իր ստանձնած պարտաւորութիւնների իրագործմանը:

Բացառելով Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւններ անցկացնելու հնարաւորութիւնը, դոկտ. Զարիֆն ընդգծել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը կը շարունակի գոյատեւել, թէկուզ առանց ԱՄՆ-ի ներկայութեան:

Ըստ նրա՝ Միջուկային գործարքից դուրս գալով, ԱՄՆ վարչակազմը ջնջել է այն «հսկայական առաջընթացը», որին կողմերը հասել էին աւելի վաղ:

«Այն մեզ համար լակմուսեան թուղթ էր՝ կարող ենք մենք վստահել ԱՄՆ-ին, թէ ոչ»,- ընդգծել է նախարարը:

Իսկ ինչ վերաբերում է Ռոհանի-Թրամփ հանդիպման հնարաւորութեանը, դոկտ. Զարիֆն ասել է, որ այն անիմաստ է այն բանից յետոյ, ինչ ԱՄՆ-ը դուրս է եկել Միջուկային գործարքից:

Նշենք, որ աւելի վաղ, դոկտ. Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ԱՄՆ պետդեպում «Իրանի գործողութեան խմբի» (Iran Action Group) ստեղծմանը՝ նշելով, որ նման քայլով Վաշինգտոնը մտադիր է տապալել Իրանում գործող իշխանութեանը, ինչպէս դա եղաւ 1953 թւականին (28 մորդադի զինւորական յեղաշրջում-ԽՄԲ.):

«Ուղիղ 65 տարի առաջ ԱՄՆ-ն տապալեց Իրանում Մոսադեղի ժողովրդավար ու ժողովրդի կողմից ընտրւած կառավարութիւնը՝ վերականգնելով բռնապետութիւնն ու ստրկացնելով իրանցիներին առաջիկայ 25 տարում։ Այժմ «գործողութիւնների խումբը» երազում է անել նոյն բանը ճնշման, ապատեղեկատւութեան ու դեմագոգիայի միջոցով։ Այլեւս երբեք»,- գրել է Զարիֆը։

Յիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտնել է «Իրանի գործողութեան խմբի» ստեղծման մասին։

Խմբի ղեկավարի խօսքով՝ ԱՄՆ-ն Թեհրանի առաջ դրել է պահանջների 12 կէտանոց ցանկ, որոնք չկատարելու դէպքում Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ աւելի խիստ պատժամիջոցներ կը սահմանի:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ