Հա

Քաղաքական

23/09/2018 - 09:12

Ահւազի ահաբեկչութեան կապակցութեամբ. ԱԳՆ են կանչւել Հոլանդիայի եւ Դանիայի դեսպաններն ու Մեծ Բրիտանիայի գործերի հաւատարմատարը

Ահւազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ ԱԳ նախարարութիւն են կանչւել Հոլանդիայի եւ Դանիայի դեսպաններն ու Մեծ Բրիտանիայի գործերի հաւատարմատարը (դեսպանի բացակայութեան պատճառով):

«alikonline.ir» - Ահւազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ ԱԳ նախարարութիւն են կանչւել Հոլանդիայի եւ Դանիայի դեսպաններն ու Մեծ Բրիտանիայի գործերի հաւատարմատարը (դեսպանի բացակայութեան պատճառով):

Ինչպէս յայտնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին տեղեկացրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ նշելով, որ յիշեալներին է փոխանցւել պաշտօնական Թեհրանի խիստ բողոքը՝ Ահւազի ահաբեկչութեան կապակցութեամբ:

Հոլանդիայի եւ Դանիայի դեսպաններին է փոխանցւել Իրանի բողոքն այդ երկրների տարածքում Ահւազի ահաբեկչութիւնն իրականացնող խմբաւորման անդամների կեցութեան կապակցութեամբ:

«Հոլանդիայի եւ Դանիայի դեսպաններին ասւել է, թէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը նախապէս զգուշացրել էր այդ երկրներին՝ յիշեալ ահաբեկչական խմբաւորման անդամների կեցութեան կապակցութեամբ, պահանջելով նրանց ձերբակալումն ու դատավարութիւնը: Անընդունելի է այն փաստը, որ քանի դեռ ահաբեկչական որեւէ խմբաւորում Եւրոպայի տարածքում որեւէ գործողութիւն չի իրականացնում, չի ներառւում ԵՄ ահաբեկչական խմբաւորումների ցուցակում»,- ասել է Ղասեմին:

Իսկ Մեծ Բրիտանիայի գործերի հաւատարմատարին էլ փոխանցւել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան համար անընդունելի է այն փաստը, որ «Ալահւազի» ահաբեկչական խմբաւորման ներկայացուցիչը ելոյթ է ունենում բրիտանական մի հեռուստաընկերութեան (խօսքը BBC-ի մասին է-ԽՄԲ.) եթերում՝ ստանձնելով ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։