Հա

Քաղաքական

11/10/2018 - 12:50

Այաթ Խամենէի. «Բանկային համակարգի, զբաղւածութեան, ֆինանսական հարցերի եւ ճգնաժամի կառավարման համար յստակ որոշումներ կայացրէք»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին երէկ՝ երեկոյեան հանդիպել է երկրի եռեակ ուժերի ղեկավարների եւ համակարգի պատասխանատուների հետ: Հանդիպման ժամանակ քննարւկել է երկրի տնտեսութեան օրակարկարգին վերաբերող մի շարք հարցեր:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին երէկ՝ երեկոյեան հանդիպել է երկրի եռեակ ուժերի ղեկավարների եւ համակարգի պատասխանատուների հետ: Հանդիպման ժամանակ քննարւկել է երկրի տնտեսութեան օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղետկացնում է ԻՍՆԱ-ն:

Առաջնորդը բարձր գնահատելով երեք ուժերի գործունէութիւնը տնտեսութեան զարգացմանն ուղղւած քայլերում ընդգծել է որ. «Երկրի ուժային կառոյցները պէտք է ազդեցիկ որոշումներ կայացնեն ե'ւ ժողովրդի կարիքներն հոգալու ե'ւ տնտեսական հարցերը լուծելու հարցում»: Նա աւելացրել է որ. «Անհրաժեշտ է կրկնակի աշխատել գնաճի եւ տնտեսական խնդիրների հետեւանքը մեղմելու համար, որպէսզի թանկացումները ցաւոտ չլինեն յատկապէս սոցիալապէս անապահով խաւի համար»:

Այաթ. Խամենէին հանդիպման ընթացքում երկրի տնտեսական հարցերը համակարգող գերագոյն խորհրդի անդամներին յորդորել է յստակ որոշումներ կայացնել տնտեսական խիմնադիրների մասնաւորապէս՝ բանկային համակարգի, զբաղւածութեան, ֆինանսական հարցերի եւ ճգնաժամի լուծման համար:

Այաթ. Խամենէին անդրադառնալով տնտեսական հարցերի լուծման մեթոդներին եռեակ ուժերի ղեկավարներին յատկապէս՝ կառավարութեանը խորհուրդ է տւել խնդիրների լուծման համար օգտւել մասնաւոր սեկտորի ներուժից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։