Հա

Քաղաքական

12/01/2019 - 10:50

Զարիֆ. «Այս խարանը Լեհաստանը մաքրել չի կարող»

ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը խիստ քննադատութեան է ենթարկել Լեհաստանին, այս բանի համար, որ այդ երկիրը յաջորդ ամիս հիւրընկալել է ԱՄՆ նախաձեռնած հակաիրանական խորհրդաժողով: 

«alikonline.ir» - ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը խիստ քննադատութեան է ենթարկել Լեհաստանին, այս բանի համար, որ այդ երկիրը յաջորդ ամիս հիւրընկալել է ԱՄՆ նախաձեռնած հակաիրանական խորհրդաժողով: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Այս խարանը Լեհաստանը մաքրել չի կարող: Այս դէպքում, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իրանը փրկեց լեհաստանցիների կեանքեր, այդ երկիրն այսօր հակաիրանական խեղկատակ ցիրկի հիւրընկալն է դարձել:

Հակաիրանական այս խորհրդաժողովի հիւրընկալին ու մասնակիցներին յիշեցնեմ, որ նրանք, ովքեր մասնակցում էին ԱՄՆ հակաիրանական հերթական ներկայացմանն այսօր կամ վերացած են, կամ էլ պատւազրկւած ու մեկուսացած:

Իրանը սակայն, աւելի քան հզօր է»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Զարիֆը:

Յիշեցնելով որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէoն նախօրէին Կահիրէում յայտարարել էր, այս երկրի նախաձեռնութեամբ եւ Լեհաստանի հիւրընկալութեամբ, փետրւարի 13-14 ին՝ Վարշաւայում, Իրանի թեմայով կը կայանայ խորհրդաժողով, որին կը մասնակցեն Մերձաւոր Արեւելքի, Ասիայի, Եւրոպայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։