Հա

Քաղաքական

26/01/2019 - 11:10

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ ԱԳՆ-ի հետ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանատան կայքից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդրադարձել է բոլոր բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանն ուղղւած երկու երկրների պաշտօնեաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհարաժեշտ է աւելացնել ջանքերը՝ երկուստեք պայմանաւորւածութիւնների կեանքի կոչման եւ նոր համաձայնութիւնների կայացման կապակցութեամբ:

Իրանի անունից, նա պատրաստակամութիւն է յայտնել ամենատարբեր բնագաւառներում ՀՀ-ի հետ յարաբերութիւնների ընդլայնման եւ ամրապնդման կապակցութեամբ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն էլ իր հերթին ողջունելով երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը, վստահեցրել է, որ հայկական կողմը ջանք չի խնայի կայացած պայմանաւորւածութիւնների կեանքի կոչման ուղղութեամբ:

Ողջունելով Հայաստանի հետ ամենատարբեր ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնման՝ Իրանի մտադրութիւնը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յատուկ ընդգծել է, որ միջազգային բարդ պայմաններում, անհրաժեշտ է, որպէսզի Իրանն ու Հայաստանը յենւելով փոխադարձ շահի եւ արդիւանւէտութեան սկզբունքի վրայ եւ օգտագործելով բոլոր հնարաւորութիւնները, տրամաբանութեան եւ խոհեմութեան սահմաններում կառուցեն իրենց յարաբերութիւնները՝ թոյլ չտալով, որ որեւէ գործօն խաթարի դրանց բնականոն ընթացքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։