Հա

Քաղաքական

13/02/2019 - 15:16

«Բաց ենք երկխօսութեան համար, սակայն չենք հանդուժելու ճնշումն ու պարտադրանքը». Հանրապետութեան նախագահ

Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը բաց է երկխօսութեան համար, սակայն, երբեւէ չի հանդուրժելու ճնշումն ու պարտադրանքը։ Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը բաց է երկխօսութեան համար, սակայն, երբեւէ չի հանդուրժելու ճնշումն ու պարտադրանքը։ Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին եւ ԱՄՆ-ի կողմից գործադրւող ճնշումներին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ հակառակորդն այսօր Իրանի ժողովրդին տնտեսական, քարոզչական եւ հոգեբանական պատերազմ է պարտադրել, որը բնականաբար, իր բացասական հետեւանքներն է ունեցել հասարակութեան համար:

«Ժողովուրդը, սակայն, չի կամենում յանձնւել ու ընկրկել դրանց դէմ, եւ հաստատակամ է պահպանելու իր արժանապատւութիւնն ու անկախութիւնը»,- ասել է նա՝ յաւելելով. «Իհարկէ, եթէ որեւէ մէկը ցանկանայ փոխադարձ յարգանքի, արժանապատւութեան եւ միջազգային օրէնքների սահմանում, որոշակի թեմայի շուրջ երկխօսել մեզ հետ, մենք բաց ենք լինելու երկխօսութեան համար: Սակայն, երբեւէ չենք հանդուրժելու ճնշումն ու պարտադրանքը»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։