Հա

Քաղաքական

08/04/2019 - 15:30

Դոկտ. Լարիջանին հանդիպել է Արարատ Միրզոյեանի հետ

Միջխորհրդարանական վեհաժողովի 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում, այսօր՝ ապրիլի 8-ին Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի հետ:

«alikonline.ir» - Միջխորհրդարանական վեհաժողովի 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում, այսօր՝ ապրիլի 8-ին Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի հետ: Այս մասին տեղեկացնում է Իսլ. խորհրդարանի պաշտօնական կայքը:

Հանդիպման ընթացքում դոկտ. Լարիջանին անդրադառնալով երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերտ յարաբերութիւններին, նշել է, որ առկայ է անհրաժեշտ ներուժ դրանց առաւել ընդլայնման եւ ամրապնդման համար:

Իսլ. խորհրդարանի նախագահը յատուկ անդրադարձել է Արաքս գետի աղտոտւածութեան հարցին, նշելով, որ դա հումանիտար եւ բանապահպանական լուրջ խնդիր է, որին պէտք է ուշադրութիւն դարձնեն Հայաստանի կառավարական եւ բնապահպանական շրջանակնները: Նա յատուկ ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը բարեկամաբար է տրամադրւած Հայաստանի ժողովրդի նկատմամբ, եւ որեւէ խնդիր չպէտք է բացասականօրէն ազդի այդ կարծիքի վրայ:

ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական յարաբերութիւնները հիմնւած են բազմադարեայ պատմամշակութային կապերի վրայ եւ վստահութիւն է յայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցութիւնը զարգացում կապրի նաեւ խորհրդարանական մակարդակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական եւ այլ ոլորտներում համագործակցութեան խորացմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։