Հա

Քաղաքական

09/04/2019 - 14:30

«Բոլոր հաւատացեալները պէտք է կանգնեն Պահակազօրի կողքին». Ժորժիկ Աբրահամեան

Բոլոր հաւատացեալները պէտք է կանգնեն Իսլ. յեղափոխութեան պահակազօրի կողքին: Այս մասին յայտարարել է խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

«alikonline.ir» - Բոլոր հաւատացեալները պէտք է կանգնեն Իսլ. յեղափոխութեան պահակազօրի կողքին: Այս մասին յայտարարել է խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը: Տեղեկացնում է Իսլ. խորհրդարանի պաշտօնական կայքը:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշումը, պատգամաւորն այն անհիմն է համարել, նշելով, որ այն չի կարող ազդել Իրանի ժողովրդի եւ Պահակազօրի գործունէութեան վրայ: 

«ԱՄՆ սարսափում է Պահակազօրից: Ողջ աշխարհում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողութիւններն ահաբեկչութեան ամենավառ մարմնաւորումն են: Նրանք աչքաթող են արել սեփական արարքներն ու փորձում են խաբել միջազգային հանրութեանը»,- ասել է Ժորժիկ Աբրահամեանը՝ յաւելելով. «ԱՄՆ-ի այս քայլն ապարդիւն է անցնելու: Բոլոր հաւատացեալներն այսօր պէտք է կանգնեն Պահակազօրի կողքին եւ պայքարեն մեծապետական համակարգի դէմ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։