Հա

Քաղաքական

10/04/2019 - 11:50

«Իրանահայութիւնը պաշտպանում է Պահակազօրին». Կարէն Խանլարեան

Որպէս յեղափոխական մի կառոյցի, իրանահայութիւնը մշտապէս պաշտպանել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրին: Այս մասին Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«alikonline.ir» - Որպէս յեղափոխական մի կառոյցի, իրանահայութիւնը մշտապէս պաշտպանել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրին: Այս մասին Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«Կրօնական փոքրամասնութիւնները, իրանական մեծ հասարակութեան միւս հատւածների պէս, իսլ. յեղափոխութեան պահակազօրին համարում է այս հասարակութեան անքակտելի մի մասնիկը, քանի որ այս կառոյցը Սրբազան պատերազմի տարիներին, երկրի վերակառուցման շրջանում եւ ԴԱԷՇ-ի դէմ պայքարի գործում, բազմաթիւ ծառայութիւններ է մատուցել թէ՛ Իրանի ժողովրդին, թէ՛ տարածաշրջանի միւս ժողովրդներին»,- ասել է պատգամաւորը:

Անդրադառնալով խորհրդարանի երէկւայ նիստի ժամանակ, պատգամաւորների կողմից Պահակազօրի համազգեստը կրելու փաստին, Կարէն Խանլարեանը նշել է. «Դա խորհրդանշական քայլ էր, որը փաստում էր, թէ մենք՝ բոլորս կանգնած ենք ժողովրդական այս կառոյցի կողքին, եւ չենք հանդուժելու ամերիկացիների անյարգալից վերաբերմունքը Պահակազօրի նկատմամբ», յաւելելով՝ «ԱՄՆ պէտք է գիտակցի, որ Իրանի ժողովրդի եւ երկրի ժողորդական եւ ռազմական կառոյցների նկատմամբ նման սխալ եւ թշնամական վերաբերմունքի արդիւնքում աւելի է վարկաբեկւում Իրանի ժողովրդի բոլոր խաւերի, այդ թւում՝ կրօնական փոքրամասնութիւնների մօտ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։