Հա

Քաղաքական

14/04/2019 - 11:40

«Վտանգւած նահանգներում պահպանւելու է պատրաստւածութեան ամենաբարձր մակարդակը». Ջահանգիրի

Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հեռախօսազրոյց է ունեցել երէկ սկսւած եւ այսօր շարունակւող յորդառատ տեղումների պատճառով, ջրհեղեղի վտանգի տակ յայտնւած Հորմոզգան, Սիստան եւ Բալուչիստան, Քերման, Խորասան Ռազաւի եւ Հարաւային Խորասան նահանգների նահանագապետերի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հեռախօսազրոյց է ունեցել երէկ սկսւած եւ այսօր շարունակւող յորդառատ տեղումների պատճառով, ջրհեղեղի վտանգի տակ յայտնւած Հորմոզգան, Սիստան եւ Բալուչիստան, Քերման, Խորասան Ռազաւի եւ Հարաւային Խորասան նահանգների նահանագապետերի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նախագահի առաջին տեղակալը նահանգային ղեկավարութեանը յանձնարարել է հաշւի առնելով իրավիճակի հնարաւոր բոլոր զարգացումները, համապատասխան կառոյցների մօտ պահպանել պատրաստւածութեան ամենաբարձր մակարդակն ու մոբիլիզացնել բոլոր հնարաւորութիւնները՝ տուժածներին անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու եւ վնասների ծաւալներն ու մարդկային հնարաւոր կորուստները նւազագոյնի հասցնելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։