Հա

Քաղաքական

17/04/2019 - 09:10

«Սիրիական ճգնաժամը պէտք է կարգաւորւի տարածաշրջանի երկրների միջեւ երկխօսութեան միջոցով». Զարիֆը՝ Անկարայում

Սիրիա կատարած աշխատանքային այցի աւարտին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ ուշ երեկոյեան Թուրքիա է մեկնել:

«alikonline.ir» - Սիրիա կատարած աշխատանքային այցի աւարտին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ ուշ երեկոյեան Թուրքիա է մեկնել: Յայտնում է ԻՌՆԱ-ն:

Անկարայի միջազգային օդանաւակայանում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ, նա անդրադարձել է դամասկոսեան իր հանդիպումներին:

«Կայացած հանդիպումներն արդիւնաւէտ էին: Պէտք է առանձնացնեմ յատկապէս նախագահ Ասադի հետ հանդիպումը: Օգտաշատ քննարկում ծաւալւեց Աստանայի գործընթացի եւ երկկողմ յարաբերութիւնների կապակցութեամբ»,- ասել է նա:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ կայացած հանդիպումների ժամանակ ուշադրութեան կենտրոնում է եղել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգաւորումը եւ աստանեան գործընթացը, Եփրատի արեւելեան շրջանի եւ Իդլիբի հարցը:

«Թուրքիա այցի ընթացքում նոյնպէս քննարկելու ենք տարածաշրջանային իրադարձութիւններն ու զարգացումները: Յատուկ անդրադառնալու ենք Սիրիայի եւ Հիւսիսային Աֆիրկայի թեմաներին, քննարկելու ենք նաեւ երկկողմ յարաբերութիւնների ընթացքը»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով. «Մենք շահագրգիռ ենք, որպէսզի սիրիական ճգնաժամը կարգաւորւի տարածաշրջանի երկրների միջեւ երկխօսութեան միջոցով»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։