Հա

Քաղաքական

18/04/2019 - 08:50

Զարիֆը նամակ է յղել աշխարհի տարբեր երկրների ԱԳ նախարարներին

ԻԻՀ ԱԳ նախարարն աշխարհի տարբեր երկրների կառավարութիւններին կոչ է արել սկզբունքային ու յստակ դիրքորոշում որդեգրել Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակազօրի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշման դէմ:

«alikonline.ir» - ԻԻՀ ԱԳ նախարարն աշխարհի տարբեր երկրների կառավարութիւններին կոչ է արել սկզբունքային ու յստակ դիրքորոշում որդեգրել Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակազօրի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշման դէմ: Տեղեկացնում է «Parstoday.com»-ը:

Չորեքշաբթի օրը հրապարակւած եւ աշխարհի տարբեր երկրների ԱԳ նախարարներին ուղղւած Զարիֆի նամակում ասւած է. «Պահակազօրի դէմ ուղղւած ԱՄՆ-ի այս քայլը միջազգային կանոնների դէմ ուղղւած լուրջ սպառնալիքներից մէկն է»:

Զարիֆը յաւելել է. «Պահակազօր անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու ԱՄՆ-ի քայլի նպատակն է աւելացնել Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ առկայ լարւածութիւնը, վերացնել առկայ տարաձայնութիւնները քաղաքական ու դիւանագիտական ճանապարհներով լուծելու հնարաւորութիւնը, որպէսզի արդիւնքում, ուղիղ առճակատումից բացի, այլ ճանապարհ չմնայ»:

Անդրադառնալով Իրանի ու «Ալ Ղաիդա»-ի միջեւ կապի մասին ամերիկացի պաշտօնեաների յայտարարութիւններին, Զարիֆը յաւելել է. «Սա նոյնպէս այն ծրագրի մի մասն է, որով ԱՄՆ-ն ցանկանում է իր քաղաքացիներին նախապատրաստել Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում այդ երկրի հերթական արկածախնդրութեան համար եւ ենթահող ստեղծել որեւէ երկրի դէմ ռազմական ուժ կիրառելու համար»:

Զարիֆն ընդգծել է. «Իրանն զգուշացնում է Պահակազօրի դէմ ԱՄՆ-ի երկարաժամկէտ քայլերի բացասական հետեւանքների կապակցութեամբ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։