Հա

Քաղաքական

23/04/2019 - 09:20

Զարիֆն ու Լաւրովը զրուցել են Միջուկային գործարքի եւ սիրիական ճգնաժամի մասին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ ապրիլի 22-ին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգէյ Լաւրովի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ ապրիլի 22-ին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգէյ Լաւրովի հետ: Յայտնում է ԻՌՆԱ-ն:

Երկու գործընկերնը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգաւորման նպատակով Իրան-Ռուսաստան-Թուրքիա առաջիկայ եռակողմ հանդիպմանն առընչւող թեմաներ:

Նրանք անդրադարձել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցութեան հարցերին եւ ապագայ հանդիպումների ու շփումների ժամանակացոյցին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։