Հա

Քաղաքական

16/05/2019 - 12:10

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնն արձագանգել է ԱՄՆ պետքարտուղարութեան յայտարարութեանը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն արձագանգել է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան՝ Իրաքում ԱՄՆ դիւանագիտական առաքելութեան տարհանման մասին յայտարարութեանը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն արձագանգել է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան՝ Իրաքում ԱՄՆ դիւանագիտական առաքելութեան տարհանման մասին յայտարարութեանը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնն ԱՄՆ-ի պետքարտուղարութեան յայտարարութիւնը դիտարկել է այդ երկրի՝ հակաիրանական տեղեկատւական-հոգեբանական պատերազմի համատեքտում, որը հիմնւած է իրականութեանը չհամապատասխանող ինֆորմացիայի վրայ, եւ նոր հակամարտութիւն հրահրելու նպատակ է հետապնդում:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Իրանը ոչ մէկի համար սպառնալիք չի ներկայացնում ո՛չ Իրաքում, ո՛չ այլուր, եւ չի պատրաստւում յարձակւել որեւէ վայրի վրայ: Պատմութեան վկայութեամբ, Իրանի գործողութիւնները բացառապէս ուղղւած են սեփական անվտանգութեան ապահովմանը, չեն ունեցել եւ չունեն որեւէ երկրի դէմ ռազմավարական ագրեսիայի բնոյթ: Իրանի ժողովուրդը երբեւէ չի յանձնւի այս նոր հոգեբանական պատերազմին»:

Յիշեցնենք որ, ԱՄՆ-ի պետքարտուղարութիւնը վտանգի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակն է սահմանել Իրաքում, եւ հրահանգել է ամերիկացի ծառայողներին հեռացնել Բաղդադի դեսպանատնից եւ Էրբիլի հիւպատոսութիւնից: Պետդեպը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին չուղեւորւել այդ երկիր ահաբեկչութեան, մարդկանց առեւանգման եւ զինւած հակամարտութեան վտանգի պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։