Հա

Քաղաքական

20/05/2019 - 09:40

«Քաղաքակրթութիւնների երկխօսութիւնը Իրանի մեծ ժողովրդի ինտելեկտուալ եւ տեսական ձեռքբերումն է». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին քաղաքակրթութիւնների երկխօսութիւնը համարել է Իրանի մեծ ժողովրդի ինտելեկտուալ եւ տեսական ձեռքբերումը: Այս մասին նա յայտարարել է երէկ՝ մայիսի 19-ին, ուսանողութեան եւ երիտասարդութեան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին քաղաքակրթութիւնների երկխօսութիւնը համարել է Իրանի մեծ ժողովրդի ինտելեկտուալ եւ տեսական ձեռքբերումը: Այս մասին նա յայտարարել է երէկ՝ մայիսի 19-ին, ուսանողութեան եւ երիտասարդութեան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում նախագահն անդրադառնալով միջազգային ատեաններում Իրանի ձեռքբերումներին, նշել է, որ քիչ են այն ժողովրդները, որոնց յաջողւել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայում երկու բանաձեւ ընդունել տալ:

«Դրանցից առաջինը, քաղաքակրթութիւնների երկխօսութեան մասին բանաձեւն է, որը միաձայնութեամբ ընդունւել է իմ սիրելի եղբօր՝ Սէյէդ Մոհամմադ Խաթամիի կառավարութեան օրօք: Դա Իրանի մեծ ժողովրդի ինտելեկտուալ եւ տեսական ձեռքբերումն էր: Իսկ երկորորդը յոյսի եւ հնարամտութեան կառավարութեան օրօք, Աշխարհն առանց բռնութեան եւ ծայրայեղականութեան բանաձեւն էր»,- ասել է նա:

Անդրադառնալով վերջին 2 տարիների իրադարձութիւններին, նախագահը նշել է, որ երիտասարդութեան եւ ուսանողութեան ակտիւ գործակցութեան շնորհիւ հնարաւոր է եղել յաղթհարել դժւարութիւններն ու խոչըդոտները:

«վերջին 2 տարիների ընթացքում, բոլոր դժւարութիւններով ու բարդութիւններով հանդերձ, Իրանի ժողովուրդն ակնառու ձեռքբերումներ է ունեցել: Մասնաւորապէս բոլոր այն ասպարէզներում, որտեղ ակտիւ ներկայութիւն են ապահովել երիտասարդները եւ ուսանողութիւնը, մեզ յաջողւել է յաղթահարել դժւարութիւններն ու խոչընդոտները»,- նշել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։