Հա

Քաղաքական

13/06/2019 - 08:50

«Ճապոնիան որպէս Իրանի բարեկամը, մտահոգւած է տարածաշրջանում լարւածութեան մեծացմամբ». Աբէն՝ Ռոհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Ճապոնիան մեծ ջանքեր է գործադրել եւ կը շարունակի գործադրել՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար: Այս մասին երէկ՝ յունիսի 12-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն:

«alikonline.ir» - Ճապոնիան մեծ ջանքեր է գործադրել եւ կը շարունակի գործադրել՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար: Այս մասին երէկ՝ յունիսի 12-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն:

Նա իր գոհունակութիւն է յայտնել Թեհրան այցի կապակցութեամբ. «Այս տարի նշւում է երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների 90-ամեակը, եւ ես ուրախ եմ, որ 41 տարի անց, վարչապետի պաշտօնում այցելում եմ Իրան»,- ասել է նա:

Անդրադառնալով երկու երկրների պատմական յարաբերութիւններին, Աբէն նշել է, որ Ճապոնիան որպէս Իրանի բարեկամը, մտահոգւած է տարածաշրջանում լարւածութեան մեծացմամբ:

Ճապոնիայի վարչապետն ասել է, որ Ճապոնիան մեծ ջանքեր է գործադրել եւ կը շարունակի գործադրել՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար, քանի որ այն նպաստում է տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդմանը:

Նա յայտարարել է, որ Իրանը կարեւոր երկիր է Մերձաւոր Արեւելքում, եւ պէտք է շարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունութեան պահպանման համար:

Շինզօ Աբէն կարեւորել է Մերձաւոր Արեւելքում խաղաղութիւնն՝ ընդգծելով, որ դա չափազան կարեւոր է ողջ աշխարհի համար: Ըստ նրա՝  անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում ցանկացած ռազմական առճակատումից խուսափելու համար:

«Ճապոնիան ձգտում է առաւելագոյն դեր խաղաղ լարւածութիւնը կանխելու համար»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։