Հա

Քաղաքական

19/06/2019 - 10:20

Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

«alikonline.ir» - Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել անվտանգութեան, քաղաքականութեան եւ տնտեսութեան ոլորտներում երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներին:

Կողմերը գոհունակութեամբ նշել են, որ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, դրանց օրակարգում առկայ է զարգացման միտում:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները հիմնւած են երկու երկրների ազգային շահերի եւ առկայ լարւածութիւնը նւազեցնելու, տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանն ուղղւած ջանքերի վրայ:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։