Հա

Քաղաքական

11/07/2019 - 12:50

Պահակազօրը հերքել է անգլիական լցանաւը կանգնեցնելու փորձի մասին լուրը

Իսլ. յեղափոխութեան պահակազօրը հերքել է Արեւմտեան որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատւութիւնն այն մասին, թէ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի մոտոռանաւերը Պարսից ծոցում հետապնդել են անգլիական նաւթային լցանաւը եւ փորձել կանգնացնել այն:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրը հերքել է Արեւմտեան որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատւութիւնն այն մասին, թէ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի մոտոռանաւերը Պարսից ծոցում հետապնդել են անգլիական նաւթային լցանաւը եւ փորձել կանգնացնել այն. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հրապարակած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ Պահակազօրի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները վերահսկում են Պարսից ծոցում օպերատիւ իրավաիճակը եւ աչալրջօրէն կատարում են իրենց յանձնարարւած առաջադրանքները, իսկ անցեալ 24 ժամւայ ընթացքում օտարերկեայ նաւերի, այդ թւում՝ անգլիական նաւերի հետ, որեւէ միջադէպ տեղի չի ունեցել:

Յիշեցնենք, որ նախօրէին ամերիկեան «CNN» հեռուստալիքը տեղեկացրել էր, որ Պահակազօրի 5 զինւած մոտոռանաւեր սկսել են հետապնդել Մանգլիական նաւթային լցանաւը եւ փորձել կանգնեցնել այն:

Լցանաւին ուղեկցող Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «HMS Montrose» ռազմանաւը զէնքով սպառնացել է եւ պահաջել բաց թողնել նաւթատարը, որից յետոյ իրանական մոթոռանաւերը հեռացել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։