Հա

Քաղաքական

20/07/2019 - 14:40

«ԱՄՆ-ի կողմից վառելիքի մաքսանենգութեան հովանաւորումը, Իրանի դէմ ուղղւած պայքարի ամենաստոր մակարդակն է». Խանլարեան

«Մենք կը պայքարենք տարածաշրջանի ապակայունացմանը հրահրող գործողութիւնների եւ ԱՄՆ-ի մաքսանենգ վառելիքի փոխադրման գործողութիւնների դէմ, քանի որ մեր ազգային շահն ու ինքնութիւնն է դա պահանջում»,- այս մասին «Farsnews.com»-ի՝ հետ զրոյցում ընդգծել է Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«alikonline.ir» - «Մենք կը պայքարենք տարածաշրջանի ապակայունացմանը հրահրող գործողութիւնների եւ ԱՄՆ-ի մաքսանենգ վառելիքի փոխադրման գործողութիւնների դէմ, քանի որ մեր ազգային շահն ու ինքնութիւնն է դա պահանջում»,- այս մասին «Farsnews.com»-ի՝ հետ զրոյցում ընդգծել է Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Դոկտ. Կարէն Խանլարեանն անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից իրականացւող արկածախնդրութեանը շեշտել է. «Ամերիկացիները նաւթի մաքսանենգութիւնը հովանաւորելով, ցանկանում են նոր միջոցներ կիրառել Իրանի դէմ պայքարում»:

Իրանահայ պատգամաւորը նման միջոցների կիրառումը համարել է պայքարի ամենաստոր մակարդակը աւելացնելով. «ԱՄՆ-ի կողմից իրականացւող ամենատարբեր ռազմական միջոցների կիրառումը նպատակ ունի հովանաւորելով նաւթի մաքսանենգութիւնը, որի արդիւնքում կը պակսի իրանական նաւթի յաճախորդների պահանջարկը»:

Ըստ Խանլարեանի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացւող գործողութիւնները նպաստում են տարածաշրջանում մաքսանենգութեան տարածմանը:

Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը անդրադառնալով ԱՄՆ-ի վարած քաղաքականութեանը, առանցքում կրկին թաքնւած է երկուստեք քաղաքական ստանդարդները, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել»:

Նա պարզաբանել է որ, ԱՄՆ-ն մաքսանենգութեան եւ կոռուպցիայի դէմ պայքարի ջատագով լինելով հանդերձ շարունակում է աջակցել Մերձաւոր Արեւելքում վառելիքի մաքսանենգութեան տարածմանը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը նկատել է, որ անհրաժեշտ է պայքարել ցանկացած գործողութեան դէմ, որի հիմքում ընկած է տարածաշրջանում էսկալացիայի մեծացումը, լինի ԱՄՆ-ի կամ էլ Մեծ Բրիտանիայի կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։