Հա

Քաղաքական

23/07/2019 - 15:00

«Պաղեստինի ժողովրդի ազգային շահերին հակասող ծրագրերը երբեք չեն իրականանայ». Շամխանի

Պաղեստինի ժողովրդի ազգային շահերին հակասող ծրագրերը երբեք չեն իրականանայ: Այս մասին յայտնել է Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Պաղեստինի Իսլամական դիմադրութեան շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական Բիւրոյի ղեկավարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - Պաղեստինի ժողովրդի ազգային շահերին հակասող ծրագրերը երբեք չեն իրականանայ: Այս մասին յայտնել է Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Պաղեստինի Իսլամական դիմադրութեան շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական Բիւրոյի ղեկավարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Շամխանիի՝ «Դարի գործարք» կոչւող ծրագրի իրագործման փորձերն ի սկզբանէ ձախողման են դատապարտւած:

Շամխանին անդրադառնալով Պաղեստինի դիմադրութեան շարժման խմբաւորումների ամենօրեայ առաջընթացին, նշել է. «Շարժման խմբաւորումների՝ տարածաշրջնում ընթացող առանցքային գործընթացներում ցուցաբերած կարեւոր դերակատարութիւնը պարտութեան է մատնել Սիոնիստական վարչակարգին եւ նրա հովանաւորներին»:

Շամխանին վստահեցրել է, որ Պաղեստինի ժողովրդի ազգային շահերին հակասող գործընթացները պարտութեան են դատապարտւած:

«Իրանի քաղաքական ուղեգիծը Պաղեստինի վերաբերեալ յստակ է եւ անփոփոխ»,- յիշեցրել է Շամխանին, նշելով. «Այդ երկրի ժողովրդի ազգային շահերն ու դիմադրութեան շարժման վերջնական յաղթանակը համարւում է Իսլ. յեղափոխութեան հրամայականներից մէկը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։