Հա

Քաղաքական

28/07/2019 - 13:10

«Պոմպէօն կարող է հարցազրոյց տալ տիկ. Հաշեմիին». կառավարութեան խօսնակն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի յայտարարութեանը

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի՝ իրանական լրատւամիջոցների հետ զրուցելու ցանկութեան մասին յայտարարութեանը:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի՝ իրանական լրատւամիջոցների հետ զրուցելու ցանկութեան մասին յայտարարութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ԱԳ նախարարի նիւեօրքեան եւ լատինամերիկեան ուղեւորութիւններին, Ալի Ռաբիին չափազանց կարեւոր եւ արդիւանւէտ է համարել դրանք՝ նշելով, որ Զարիֆի բանակցութիւնները եւ, մասնաւրապէս, Նիւ Եօրքում ազդեցիկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումները լուրջ ազդեցութիւն են թողել ԱՄՆ եւ միջազգային հանրային կարծիքի վրայ՝ չէզոքացնելով Իրանին մեկուսացնելու ԱՄՆ ջանքերը:

«Ազդեցիկ լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ Զարիֆի հանդիպումները, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպէոյին ստիպեց իրանական ԶԼՄ-ների միջոցով Իրանի ժողովրդի հետ երկխօսելու ցանկութիւն յայտնի: Նա նշել է, որ ցանկանում է իրականութիւնը ներկայացնել մեր ժողովրդին:

Մեր լրագրողներից տիկ. Մարզիէ Հաշեմին («Press TV»-ի լրագրողը, որը տեւական ժամանակ ձերբակալւած էր ԱՄՆ-ում-ԽՄԲ.) կարող է հարցազրոյց վերցնել նրանից, եւ պրն. Պոմպէօն կարող է ասել այն, ինչ ցանկանում է: Մենք չենք խուսափում տարբեր կարծիքներից:

Այն, ինչ նրանք արեցին մեր լրագրողի հետ (Մարզիէ Հաշեմի-ԽՄԲ.) եւ, ընդհանրապէս, իրանցի լրագրողների հետ նրանց վերաբերմունքը, անարգանք է ԶԼՄ-ների եւ երկխօսութեան նկատմամբ»,- ասել է կառավարութեան խօսնակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։