Հա

Քաղաքական

28/07/2019 - 13:40

Նախագահ Ռոհանին ընդունել է Օմանի ԱԳ նախարարին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 28-ին ընդունել է Օմանի ԱԳ Նախարար Իւսէֆ Բին Ալաւիին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 28-ին ընդունել է Օմանի ԱԳ Նախարար Իւսէֆ Բին Ալաւիին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հանդիպման մանրամասները դեռեւս չեն հաղորդւել: Սակայն, կարելի է ենթադրել, որ կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներին, այդ թւում՝ տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող հարցերին:

Յիշեցնենք, որ Թեհրան այցելած Օմանի ԱԳ նախարար Իւսուֆ Բին Ալաւին երէկ՝ յուլիսի 27-ին հանդիպել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։