Հա

Քաղաքական

30/07/2019 - 08:50

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ արդարադատութեան նախարարի հետ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին երէկ՝ յուլիսի 29-ին հանդիպել է ՀՀ արդարադատութեան նախարար Ռուստամ Բադասեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին երէկ՝ յուլիսի 29-ին հանդիպել է ՀՀ արդարադատութեան նախարար Ռուստամ Բադասեանի հետ. տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտեալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջեւ իրաւական ոլորտում համագործակցութիւնն առաւել խորացնելուն ուղղւած աշխատանքներին, «Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ դատապարտեալների փոխանցման մասին» համաձայնագրի կիրարկմանը, ինչպէս նաեւ ՀՀ արդարադատութեան նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարւելիք այցի հնարաւորութիւններին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։