Հա

Քաղաքական

01/08/2019 - 10:20

«Շնորհակալ եմ, որ ինձ այսպիսի հսկայական սպառնալիք էք համարում ձեր օրակարգի համար». Զարիֆի արձագանքը՝ իր դէմ սահմանւած ԱՄՆ պատժամիջոցներին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ-ի՝ իր դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ-ի՝ իր դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը: «Իմ դէմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ պատճառն այն է, որ ես Իրանի գլխաւոր խօսնակն եմ ամբողջ աշխարհում: Արդեօք ճշմարտութիւնն իսկապէ՞ս այդքան ցաւալի է: Դա (պատժամիջոցները-ԽՄԲ.) ոչ մի ազդեցութիւն չի թողնի ինձ կամ իմ ընտանիքի վրայ, քանի որ ես Իրանից դուրս ունեցւածք եւ շահ չունեմ: Շնորհակալ եմ, որ ինձ այսպիսի հսկայական ապառնալիք էք համարում ձեր օրակարգի համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: Յիշեցնենք, որ աւելի վաղ, Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից իր դէմ պատժամիջոցներ սահմանելու հնարաւորութեանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Միակ ազդեցութիւնը, եւ, հաւանաբար, ինձ պատժամիջոցների ցուցակում ներառելու միակ նպատակը՝ հաղորդակցման իմ հնարաւորութեան սահմանափակումն է, եւ ես կասկածում եմ, որ դա կօգնի ինչ-որ մէկին: Իհարկէ, դա կը սահմանափակի Վաշինգտոնում գիտակցւած որոշում կայացնելու հաւանականութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։