Հա

Քաղաքական

03/08/2019 - 11:40

«Յանձնառութիւնների կրճատման երրորդ քայլի իրագործումն անխուսափելի է». ԱԳ նախարար

Ներկայ դրութեամբ, Միջուկային համապարփակ համաձայնագրով Իրանի ստանձնած յանձնառութիւնների կրճատման երրորդ քայլի իրագործումն անխուսափելի է: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Ներկայ դրութեամբ, Միջուկային համապարփակ համաձայնագրով Իրանի ստանձնած յանձնառութիւնների կրճատման երրորդ քայլի իրագործումն անխուսափելի է: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի անդամ բոլոր երկրները համակարծիք են, որ ստեղծւած իրավիճակի եւ լարւածութեան մեղաւորն ԱՄՆ-ն է: Իրանի պահանջներն ի սկզբանէ պարզ ու յստակ էին, դրանք տեղաւորում են համաձայնագրի պահանջների շրջանակում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ նշելով, որ եթէ գործարքի միւս կողմերն լիարժէքօրէն չեն կատարում իրենց յանձնառութիւնները, ապա Իրանն էլ կարող է նոյն կերպ վարւել:

«Դա Իրանի Իսլամական Հանրապետութեան իրաւունքն է»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։