Հա

Քաղաքական

03/08/2019 - 15:30

«Դադարեցրէ՛ք զարիֆի դէմ հակաքարոզչութիւնը». Մոթահարի

ԱԳ նախարարաի դէմ սահմանւած պատժամիջոցները ցոյց են տալիս ԱՄՆ տրամաբանութեան թուլութիւնը: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իսլ. խորհրդարանում, Թեհրանի պատգամաւոր Ալի Մոթահարին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարաի դէմ սահմանւած պատժամիջոցները ցոյց են տալիս ԱՄՆ տրամաբանութեան թուլութիւնը: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իսլ. խորհրդարանում, Թեհրանի պատգամաւոր Ալի Մոթահարին:

«Մեր երկրի ԱԳ նախարար, պարոն Զարիֆի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցը, առաջին հերթին, ամերիկեան տրամաբանութեան թուլութեան եւ աշխարհում Իրանի տրամաբանութեան արծարծման հետ կապւած, այդ երկրի կառավարութեան սարսափի նշանն է:

Իրան-ԱՄՆ առճակատման այս փուլում, բանականութիւնն Իրանի կողմից է: Եւ եթէ կան երկրներ, որոնք գործակցում են ԱՄՆ-ի հետ, դա վախի արդիւնք է միայն:

ԱՄՆ-ն, իրականում, պատժամիջոցներ է սահմանել իր համար անցանկալի անձնաւորութեան նկատմամբ: Յուսով եմ, որ նրանք, ովքեր բարձրաձայնում են յեղափոխականութեան մասին, խոստովանեն, որ պարոն Զարիֆնն իրենցից աւելի յեղափոխական է, եւ դադարեցնեն նրա դէմ հակաքարոզչութիւնը»,- գրել է պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։