Հա

Քաղաքական

04/08/2019 - 14:40

«Իրանի դէմ առաւելագոյն ճնշման ռազմավարութիւնը ձախողւեց Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների արդիւնքում». Շամխանի

Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման ռազմավարութեան ձախողման պատճառներին:

«alikonline.ir» - Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդադարձել է ԱՄՆ-ի` Իրանի դէմ առաւելագոյն ճնշման ռազմավարութեան ձախողման պատճառներին: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Ըստ Շամխանիի՝

- Դոնալդ Թրամփը Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալով, եւ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման ռազմավարութիւն կիրառելով, փորձեց մի կողմից նւաստացնել իր ընդդիմախօսներին եւ միջազգային հանրութեանը, իսկ միւս կողմից բոլորին ապացուցել, թէ իբր ինքը եզակի անհատականութիւն է, ով իւրովի լուծումների շնորհիւ կարող է հասնել առաւելագոյն արդիւնքի՝ նւազագոյն կորուստներով:

- ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման ռազմավարութիւն կառուցւել էր յեղափոխութեան հիմնասիւների՝ յեղափոխութեան առաջնորդի, ժողովուրդի, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի եւ դիւանագիտական համակարգի թուլացման սկզբունքի վրայ: Նոյն շրջանակում պատժամիջոցների կիրառումը դիտարկւել էր, որպէս արդիւնաւէտ միջոց՝ Իրանի հիմնասիւներին հարւածելու համար:

- Իրանի ժողովրդի սառը դատողութիւնն ու արձագանքը, երկրի տնտեսական պայմանների կայունացումը, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում Իրանի դիւանագիտական ակտիւութիւնը, եւ յեղափոխութեան առաջնորդի յստակ դիրքորոշումները, Թրամփին յուսահատութեան մատնեցին, ինչն էլ նրա ընդդիմախօսների եւ միջազգային հանրութեան կողմից աննախադէպ ճնշումների պատճառը դարձաւ:

- Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի դէմ պատժամիջոցների սահմանումն այն բանից յետոյ, երբ նա հրաժարւեց Դոնալդ Թրամփի հետ հանդիպման առաջարկից փաստեց, որ առաւելագոյն ճնշման ռազմավարութիւնը փակուղային է, եւ դրա գործադրողներին այլ ելք չի մնում  քան Միջուկային համաձայնագրով ստանձնած յանձնառութիւների իրագործումը եւ Իրանի ժողովրդի օրինական իրաւունքները յարգելը:

- Իրանի դիւանագիտութեան համակարգի արդիւնաւէտ եւ ակտիւ գործունէութիւնը շարունակւում է, եւ ո՛չ Թրամփին, ո՛չ էլ նրա դաշնակիցներին չի յաջողւի լռեցնել Իրանի ժողովրդի արդար եւ պահանջատէր ձայնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։