Հա

Քաղաքական

05/08/2019 - 13:00

«Զարիֆն ինքը մի լրատւամիջոց է». կառավարութեան խօսնակ

Զարիֆն ինքը մի լրատւամիջոց է: Եկէք թոյլ չտանք, որ օտարների գրաքննութեան ֆոնին, չլսւի Իրանի ձայնը: Այս մասին՝ այսօր օգոստոսի 5-ին յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին, որը մասնակցել է լրագրողի օրւայ առիթով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաւիրած մամուլի ասուլիսին:

«alikonline.ir» - Զարիֆն ինքը մի լրատւամիջոց է: Եկէք թոյլ չտանք, որ օտարների գրաքննութեան ֆոնին, չլսւի Իրանի ձայնը: Այս մասին՝ այսօր օգոստոսի 5-ին յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին, որը մասնակցել է լրագրողի օրւայ առիթով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաւիրած մամուլի ասուլիսին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Զարիֆն ինքը մի լրատւամիջոց է: Բովանդակութիւն է արտադրում, պատգամ է փոխանցում, ստանում է արձագանքները, եւ, նաեւ, գրաքննութեան է ենթարկւում: Կանխենք ազգային մեծ լրատւամիջոցի (ազգային ռադիոհեռուստատեսութիւն-ԽՄԲ.) գրաքննութիւնը, եւ թոյլ չտանք, որ օտարների գրաքննութեան ֆոնին չլսւի Իրանի ձայնը»,- ասել է Ռաբիին՝ յաւելելով. «Որեւէ շրջանում ԶԼՄ-ներն այսքան ուշադրութիւն չեն դարձրել Իրանին: Որեւէ շրջանում արտաքին քաղաքականութիւնը, ԱԳՆ-ն եւ ԱԳ նախարարն այսպիսի ներկայութիւն չեն ունեցել հանրային տիրոյթում, եւ եզակի են եղել այն շրջանները, որ միջազգային մակարդակի ԱԳ նախարար ենք ունեցել»:

Կառավարութեան խօսնակը նշել է, որ հանրային կարծիքը բարձր է գնահատում ԱԳ նախարարի եւ Իրանի դիւանագիտական համակարգի կատարած մեծ աշխատանքը, եւ երախտապարտ է այդ առիթով:

«Դուք յատուկ տեղ էք զբաղեցնում իրանական հասարակութեան սրտում ու հոգում»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։