Հա

Քաղաքական

08/08/2019 - 09:10

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտները դատապարտել են Զարիֆի դէմ պատժամիջոցների սահմանումը

Մի խումբ իրանցի բարձրաստիճան դիւանագէտներ հանդէս են եկել յայտարարութեամբ, որում դատապարտել են ԱՄՆ-ի՝ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

«alikonline.ir» - Մի խումբ իրանցի բարձրաստիճան դիւանագէտներ հանդէս են եկել յայտարարութեամբ, որում դատապարտել են ԱՄՆ-ի՝ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: Այս մասին տեղեկանում ենք Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան թւիթերեան էջից:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը նոյնն է՝ ինչ դիւանագիտութեան դէմ պատժամիջոցների սահմանումը, որն էլ փաստում է TEAM_B-ի լղոզւած արժեհամակարգի եւ չարագործ շահախնդրական նպատակների իրագործման անխնայ պահանջի մասին»:

Նշենք, որ աւելի քան 200 բարձրաստիճան դիւանագէտներ ստորագրել են յայտարարութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։