Հա

Քաղաքական

08/08/2019 - 11:00

«Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացայայտեց ԱՄՆ-ի հակաիրանական իրական նպատակները». ռուս փորձագէտ

Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացայայտեց ԱՄՆ-ի հակաիրանական իրական նպատակները: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է ՌԴ միջազգային հարցերի խորհրդի ծրագրերի ղեկավար Իւան Տիմոֆիեւը:

«alikonline.ir» - Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացայայտեց ԱՄՆ-ի հակաիրանական իրական նպատակները: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է ՌԴ միջազգային հարցերի խորհրդի ծրագրերի ղեկավար Իւան Տիմոֆիեւը:

Ըստ նրա՝ Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը դիւանագիտական յարաբերութիւններում ոչօրինաչափ քայլ է, որն էլ վկայում է այն մասին, որ Իրանի դէմ իր նպատակներն իրագործելու համար, Վաշինգտոնը պատրաստ է դիմել ցանկացած քայլի:

«Թրամփի նպատակը Մերձաւոր Արեւելքում իրավիճակի լարումն է, որպէսզի կարողանայ առաւելագոյն արդիւնքի հասնել: Այլ խօսքով՝ նրանք (ԱՄՆ-ԽՄԲ.) ցանկանում են պղտոր ջրից ձուկ որսալ»,- ասել է Տիմոֆիեւը:

Նա նշել է, որ Զարիֆի դէմ պատաժամիջոցների սահմանումն անակնկալ քայլ չէր, քանի որ տեղաւորւում է ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշում գործադրելու քաղաքականութեան տրամաբանութեան շրջանակում:

Միեւնոյն ժամանակ, Տիմոֆիեւը յստակեցրել է, որ նման քայլով Վաշինգտոնը չի կարող հարւածել Իրանի դիւանագիտական համակարգին, քանի որ Իրանի ԱԳՆ-ին, այնուամենայնիւ կը յաղթահարի այն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։