Հա

Քաղաքական

08/08/2019 - 12:30

«Կասկածելի համագումարները վտանգում են տարածաշրջանային անվտանգութիւնը». ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին դատապարտել է Բահրէյնի իշխանութիւնների հակաիրանական հերթական գործողութիւնները:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին դատապարտել է Բահրէյնի իշխանութիւնների հակաիրանական հերթական գործողութիւնները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով հոկտեմբերի 21-22-ին Բահրէյնի մայրաքաղաք Մանամայում նախատեսւած աւիացիայի եւ ծովային անտանգութեան վերաբերեալ համագումարին, ԱԳՆ մամուլի խօսնակը դատապարտելով նման կասծկածելի, սադրիչ համագումարների անցկացումը, ինչպէս նաեւ՝ Բահրէյնի ԱԳՆ-ի վերջին յայտարարութեանը եւ դրանում Իրանին հասցէագրւած անհիմն մեղադրանքներին, նշել է, որ նման կասկածելի համագումարները վտանգում են տարածաշրջանային անվտանգութիւնը, եւ հող են պատարստում տարածաշրջանի գործերին արտատարածաշրջանային ուժերի եւ սիոնիստական վարչակազմի միջամտութեան համար:

«Տարածաշրջանի երկրների անվտանգութիւնը կապակցւած է միմեանց, եւ հնարաւոր չէ սեփական անվտանգութիւնը կառուցել միւսների անվտանգութիւնը վտանգելու հաշւին: Ակնկալում ենք, որ տարածաշրջանի երկրները հեռատեսութիւն ցուցաբերելով, կը կանխեն արտատարածաշրջանային ուժերի սադրիչ ներկայութիւնը տարածաշրջանում»,- ասել է Մուսաւին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։