Հա

Քաղաքական

08/08/2019 - 12:40

«Ընտրական համաձայնագիրը կը ձեւակերպւի, հաշւի առնելով քաղաքական խմբաւորումների առաջարկների համատեղելի դրոյթները». ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարարը ներկայացրել է քաղաքական տարբեր խմբաւորումների հետ իր հանդիպումների բնոյթը՝ նշելով, որ նախարարութիւնը նպատակ ունի քաղաքական բոլոր խմբաւորումների եւ ակտիւիստների տեսակէտներին ու դիտարկումներին ծանօթանալուց յետոյ, ներկայացւած առաջարկների համատեղելի դրյթներից ձեւակերպի Ընտրական համաձայնագիրը:

«alikonline.ir» - Ներքին գործերի նախարարը ներկայացրել է քաղաքական տարբեր խմբաւորումների հետ իր հանդիպումների բնոյթը՝ նշելով, որ նախարարութիւնը նպատակ ունի քաղաքական բոլոր խմբաւորումների եւ ակտիւիստների տեսակէտներին ու դիտարկումներին ծանօթանալուց յետոյ, ներկայացւած առաջարկների համատեղելի դրյթներից ձեւակերպի Ընտրական համաձայնագիրը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Աբդօլռեզա Ռահամնի Ֆազլին տեղեկացրել է, որ արդէն հանդիպել է պահպանողական քաղաքական խմբաւորումների եւ ակտիւիստների հետ, ներկայ պահին հանդիպում է բարեփոխականների հետ, որից յետոյ էլ կը հանդիպի անկախների հետ:

Ըստ նրա՝ ակտիւ եւ օրինական ընտրութիւնների անցկացումը ենթադրում է դրա համար անհրաժեշտ գործիքակազմի բոլոր բաղադրիչների, այդ թւում՝ քաղաքական խմբաւորումների եւ ակտիւիստների ներգրաււածութիւնն ու համակարգւած աշխատանքը:

«Այդ նպատակով էլ որոշել ենք հանդիպել բոլորի հետ, ծանօթանալ նրանց տեսակէտներին եւ դիտողութիւններին, ներկայացւած առաջարկների համատեղելի դրոյթներից ձեւակերպել Ընտրական համաձայնագիրը, որը երաշխիքը պէտք է հանդիսանայ ակտիւ եւ օրինական ընտրութիւնների անցկացման համար: Ինչ վերաբերում է ներկայացւած այն առաջարկներին, որոնց բոլորը չէ, որ համաձայն են, ապա դրանց հետեւելու ենք առանձին»,- ասել է նախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։