Հա

Քաղաքական

10/08/2019 - 11:20

Հակաիրանական քարոզչութիւնը՝ ԱՄՆ-ի Պարսից ծոցի անվտանգութեան կոալիցիայի ձեւաւորման առանցքում

ԱՄՆ-ի՝ Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութեան ապահովման կոալիցիայի ձեւաւորման խորքում, իրանոֆոբիայի մթնոլորտ ձեւաւորման միտում կայ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի՝ Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութեան ապահովման կոալիցիայի ձեւաւորման խորքում, իրանոֆոբիայի մթնոլորտ ձեւաւորման միտում կայ: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նշել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովի, արտաքին յարաբերութիւնների հարցերով ենթայանձնաժողովի ղեկավար Քամալ Դեհղանին:

Դեհղանին միաժամանակ յստակեցրել է, որ այդ կոալիցիան ձեւաերկար կեանք չի կարող ունենալ, քանի որ Պարսից ծոցի անվտանգութեան ապահովումը տարածաշրջանի երկրների պատասխանատւութեան սահմաններում է:

Պատգամաւորն ԱՄՆ-ի կոալիցիա կազմելու առաջարկը տարածաշրջանի երկրների համար շահաւէտ չի համարել. «Վաշինգտոնն ու Լոնդոնը, երբեք սեփական պետական բիւդջէն այլ ժողովրդների անվտանգութեան ապահովմանն ուղղւած ծրագրերի ֆինանսաւորման չեն յատկացնի, միթէ դրա խորքում թաքնւած լինի իրանոֆոբիայի մթնոլորտ ձեւաւորելու քարոզչութեան գաղափարը»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։