Հա

Քաղաքական

13/08/2019 - 11:00

«Իսրայէլի ներկայութիւնը Պարսից ծոցում կարող է պատերազմ հրահրել». ծովակալ Թանգսիրի

Պարսից ծոցում Իսրայէլի անօրինական ներկայութիւնը կարող է լուրջ պատերազմ հրահրել տարածաշրջանում:

«alikonline.ir» - Պարսից ծոցում Իսրայէլի անօրինական ներկայութիւնը կարող է լուրջ պատերազմ հրահրել տարածաշրջանում: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքի հետ զրոյցում, յայտնել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ծրագրում են Պարսից ծոցում անօրինական ռազմական դաշինք ձեւաւորել, ինչպէս նաեւ՝ Պարսից ծոցում Իսրայէլի սադրիչ ներկայութիւնն ապահովել:

«Մենք պէտք է նշենք, որ Պարսից ծոցում Իսրայէլի ներկայութիւնը կարող է լուրջ պատերազմ հրահրել»,- նշել է բարձրաստիճան զինւորականը՝ յաւելելով, որ իրադարձութեան նման զարգացման ողջ պատասխանատւութիւնը կրելու են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։