Հա

Քաղաքական

14/08/2019 - 11:10

«ԱՄՆ-ն եթէ ձգտում է Պարից ծոցում անվտանգութեան հաստամանը, ապա պէտք է հեռու մնայ տարածաշրջանն ապակայունացնող գործողութիւններից». Զարիֆ

Եթէ ԱՄՆ-ն Պարսից ծոցի տարածքում անվտանգութեան հաստատման կողմնակից է, ապա պէտք է սահմանափակի տարածաշրջանում էսկալացիա տանող իր գործողութիւնները:

«alikonline.ir» - Եթէ ԱՄՆ-ն Պարսից ծոցի տարածքում անվտանգութեան հաստատման կողմնակից է, ապա պէտք է սահմանափակի տարածաշրջանում էսկալացիա տանող իր գործողութիւնները: Այս մասին Twitter-ի իր միկորբլոգում զգուշացրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Տարածաշրջանում սպառազինութեան տարածումը խաթարում է տարածաշրջանային անվտանգութիւնը»,- նշել է ԱԳ նախարարը՝ յաւելելով, որ նախորդ տարի Իրանը ունենալով 1 միլիոն զինւորական միայն 16 մլրդ. դոլարն է յատկացրել ռազմական ծախսերին:

Նա միաժամանակ նկատել է. «Այս տարի Սաուդական Արաբիայի ռազմական բիւջէն գրեթէ 5 անգամ գերազանցել է Իրանի ռազմական բիւջէին»,- յաւելելով՝ զինանոցները սպառազինութիւնով համալրելը ո'չ նպաստում է խաղաղութեան հաստատմանը, ոչ էլ կարող է պատերազմում յաղթանակի երաշխիք դառնալ»:

Զարիֆը կարծում է, որ միայն տարածաշրջանային համագործակցութեան ընդլայնումը կը նպաստի անվտանգութեան հաստատմանը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը մէկ այլ թւիթում քննադատել է ԱՄՆ-ի՝ այլ երկրերի ներքին գործերին միջամտութիւնը եւ Իրանի դէմ իրականցւող տնտեսական ահաբեկչութիւնը, այն դիտարկելով որպէս Պարսից ծոցի անվտանգութեան խաթարման պատճառ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։