Հա

Քաղաքական

24/08/2019 - 09:20

«Լաւ եւ կառուցողական». Զրաիֆը՝ Մակրոնի հետ հանդիպման մասին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ օգոստոսի 23-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ օգոստոսի 23-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մակրոնի հետ հանդիպման աւարտին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, Զարիֆը կայացած բանակցութիւնները բնութագրել է որպէս «լաւ եւ կառուցողական»՝ նշելով, որ դրանք Մակրոնի եւ Ռոհանիի վերջին հեռախօսազրոյցների շարունակութիւնն էին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը շեշտել է, որ բանակցութիւնների յաջողութիւնը կախւած է նրանից, թէ ԵՄ-ն ինչպէս կը կատարի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները:

«Ֆրանսիան առաջարկներ է ներկայացրել Միջուկային գործարքի իրականացման եւ այն քայլերի վերաբերեալ, որոնք կողմերը պէտք է ձեռնարկեն, եւ մենք, մեր կողմից, առաջարկ  արեցինք, որ համաձայնագիրն ամբողջութեամբ իրականացւի»,- ասել է նա՝ յաւելելով, որ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովը Մակրոնի եւ մասնակից եւրոպական միւս երկրների համար պատեհ առիթ է Միջուկային գործարքի վերաբերեալ բանակցութիւններն անցկացնել G7-ի երկրների հետ:

Իրանի ԱԳՆ ղեկավարը յատուկ ընդգծել է, որ Թեհրանի մօտեցումը շատ յստակ է եւ Միջուկային համապարփակ համաձայնագիրը չի կարող վերանայւել, բայց Իրանը պատրաստ է շարունակել դրա իրագործման վերաբերեալ բանակցութիւնները:

Նշենք, որ Զարիֆը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանի հետ:

Հանդիպման ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, միջազգային եւ տարածաշրջանային իրադարձութիւնների, ինչպէս նաեւ՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործման հետ կապւած հարցեր:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։