Հա

Քաղաքական

01/09/2019 - 11:30

«Ապագայ մի քանի օրւայ ընթացքում այդ կապակցութեամբ որոշում կը կայացւի». Վաէզին՝ Միջուկային գործարքով Իրանի պարտաւորութիւնների կրճատման յաջորդ քայլի մասին

Իրանը ապագայ երկու-երեք օրւայ ընթացքում կորոշի Միջուկային գործարքի շուրջ իր յաջորդ քայլերը: Այս մասին Իրանի հեռուստաընկերութեան առաջին ալիքի հետ զրոյցում յայտնել է Հանրապետութեան նախագահի աշխտակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին:

«alikonline.ir» - Իրանը ապագայ երկու-երեք օրւայ ընթացքում կորոշի Միջուկային գործարքի շուրջ իր յաջորդ քայլերը: Այս մասին Իրանի հեռուստաընկերութեան առաջին ալիքի հետ զրոյցում յայտնել է Հանրապետութեան նախագահի աշխտակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին:

Վաէզին անդրադառնալով G7-Իրան եւ Ռոհանի-Մակրոն քննարկումներին նշել է. «Ֆրանսիական կողմը Իրանին առաջարկներ ներկայացրեց, որի շուրջ էլ ընթացաւ աւելի քան 5 ժամ տեւողութեամբ Հանրապետութեան նախագահի եւ Ֆրանսիայի նախագահի հեռախօսազրոյցը»:

Նա ընդգծել է որ քննարկման արդիւնքում, նախագահները բարեփոխւած առաջարկները ամփոփեցին համատեղ նախագծի ձեւաչափով:

Ըստ Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ Մակրոնի հետ քննարկումները շարունակւեց ԱԳ նախարարի միջոցով. «Կողմերը պայմանաւորւեցին G7-ում եւ Թեհրանում քննարկումներ իրականացնեն ներկայացւած առաջարկների շուրջ:

«Նոյն նպատակով, ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին երկուշաբթի Փարիզում կը հանդիպի G7-ի տարբեր կողմերից կազմւած տնտեսական խմբի հետ»,- նշել է Վաէզին:

«Բանակցութիւններում բոլոր կողմերը ցանկանում են պաշտպանել իրենց երկրի շահերը»,- նկատել է Վաէզին յաւելելով, որ Թրամփից բացի, համաձայնագրի միւս կողմերի մօտ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման ցանկութիւն կայ:

Վաէզին կարծում է, որ աշխարհի տարբեր խոշոր՝ բազմազգ ընկերութիւնների գործունէութիւնը փոխկապակցւած է ԱՄՆ-ի տնտեսութեան հետ եւ Իրանի հետ համագործակցութեան սահմանափակումների վերացման ջանքերը շարունակւում է:

«Եւրոպական կողմի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրականացման քաղաքական ջանքերը շարունակւում է, սակայն նրանց տնտեսական գործունէութիւնը, այդպէս էլ մեզ չի բաւարարում»,- նկատել է Վաէզին շեշտելով, որ Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների չկատարման դէպքում ուժի մէջ  կը մտնի 11-րդ յօդւածը:

Վաէզին շեշտել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը հանդիսնում է երկրի շահերի ապահովման գործիք, հակառակ դէպքում, այն կորցնում է իր կարեւորութիւնը:

Նա անդրադառնալով միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման իրանական կողմի գործողութիւններին նշել է, որ ապագայ մի քանի օրւայ ընթացքում այդ կապակցութեամբ որոշում կը կայացւի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։