Հա

Քաղաքական

03/09/2019 - 12:40

«Բանակի գաղնի օպերացիաները շարունակւում է». Մուսաւի

Երկրի ազգային անվտանգութեան ապահովման անհրաժեշտ նկատառումներից ելնելով, Բանակի իրականացրած որոշ գործողութիւնների գաղտնիութիւնը պահւում է: Այս մասին այսօր՝ բանակի մարտիկների գնահատման միջոցառման ժամանակ յայտարարել է Բանակի գլխաւոր հրամանատար, գեներալ-լէյտենանտ Սէյէդ Աբդօլռահիմ Մուսաւին:

«alikonline.ir» - Երկրի ազգային անվտանգութեան ապահովման անհրաժեշտ նկատառումներից ելնելով, Բանակի իրականացրած որոշ գործողութիւնների գաղտնիութիւնը պահւում է: Այս մասին այսօր՝ բանակի մարտիկների գնահատման միջոցառման ժամանակ յայտարարել է Բանակի գլխաւոր հրամանատար, գեներալ-լէյտենանտ Սէյէդ Աբդօլռահիմ Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մուսաւին անդրադառնալով օդային, ցամաքային եւ ծովային պաշտպանութեան ոլորտներում Բանակի իրականցրած հետախուզական-օպերացիոն արդիւնաւէտ գործողութիւններին՝ հաւաստիացրել է, որ երկրի սահմանները գտնւում են խաղաղ պայմաններում, այնուամենայնիւ նա համոզւած է, որ երկրի ազգային անվտանգութեան պահպանման առանցքային նշանակութեան համար պահպաանւում է տեղեկատւական եւ հրապարակման համաչափ գաղտնութիւնը:

Բանակի գլխաւոր հրամանատարը միջոցառման ժամանակ գնահատել է բանակի անձնակազմին, երկրի անվտանգութեան ապահովման գործում իրենց ջանքերի եւ ներդրումների համար. «Բանակի իրականացրած որոշ օպերացիաները չեն հրապարակւում, հէնց ազգային անվտանգութեան նկատառումներից ելնելով, սակայն նրանք իրենց արժանի գնահատականը կը ստանան Աստծոյ կողմից»:

Գեներալ Մուսաւին կարծում է, որ ազնիւ նպատակներով իրականացրած գործողութիւնները լիարժէք են հէնց դրանց գաղտնիութեամբ եւ ոչ հրապարակայնութեամբ, քանի որ դրանք հեռու է ցանկացած կեղծաւորութիւնից:

Նա անդրադառնալով երկրի տարածքային անվտանգութեան ապահովմանն ուղութեամբ իրականացրած գործողութիւններին՝ դրանք անհրաժեշտութիւն է համարել յանուն երկրի, համակարգի, անկախութեան եւ անվտանգութեան ապահովման:

Հաւատքը՝ երկրի առաջնորդի ցուցումներին եւ դրանց գործնականացումը, գլխաւոր հրամանատարի համոզմամբ համարւում է բարձրագոյն պարգեւը:

Միջոցառման ժամանակ բանակի անձնակազմի իրականացրած որոշ գործողութիւնների հրամանատարները գնահատանքի արժանացան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։