Հա

Քաղաքական

03/09/2019 - 12:50

«ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում չենք ունեցել եւ չունենք». Հանրապետութեան նախագահ

ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում չենք ունեցել եւ չունենք: Եղել են բազմաթիւ առաջարկներ, բայց մեր պատասխանը միշտ եղել է բացասական: Այս մասին այսօր՝ խորհրդարանում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում չենք ունեցել եւ չունենք: Եղել են բազմաթիւ առաջարկներ, բայց մեր պատասխանը միշտ եղել է բացասական: Այս մասին այսօր՝ խորհրդարանում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Կրթութեան եւ մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւսետի նախարարութիւնների նախարարների թեկնածուների արժանաւորութեան քննութեան ընթացքում, դոկտ. Ռոհանին իր ելոյթում անդրադարձել է նաեւ քաղաքական հարցերին, այդ թւում՝ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններին:

«ԱՄՆ-ը մեզ հետ բանակցում էր «5+1» ձեւաչափում: Եթէ ԱՄՆ-ը չեղարկի բոլոր պատժամիջոցները, ապա նախկինի պէս հնարաւոր է մասնակցել «5+1» ձեւաչափով հանդիպմանը»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով իր ելոյթների սխալ մեկնաբանութեանը, դոկտ. Ռոհանին ասել է. «Քանի, որ ելոյթների ընթացքում հնարաւոր չէ շատ ընդարձակւել, ոմանց թւում է, թէ բանակցութիւնների մասին ակնարկները երկկողմ երկխօսութեանն են վերաբերում: Օտարերկրացիները սովորաբար ունեն իրենց պատկերացումները, բայց մեր քաղաքականութեան սկզբունքները ճշտում է առաջնորդը, եւ մենք բոլորս նոյն ուղութեամբ ենք շարժւում: Ազգային հարցերում չկայ որեւէ տարաձայնութիւն»: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։