Հա

Քաղաքական

08/09/2019 - 10:30

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատարը Թեհրանում է

Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտան այսօր սեպտեմբերի 8-ի առաւօտեան ժամանել է Թեհրան հանդիպելու երկրի բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

«alikonline.ir» - Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտան այսօր սեպտեմբերի 8-ի առաւօտեան, ժամանել է Թեհրան հանդիպելու երկրի բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Ֆերուտան Իրանում հանդիպելու է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի հետ:

Նշենք, որ Ֆերուտան Իրան է ժամանել Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 3-րդ փուլի օրերին:

Յիշեցնենք, որ Իրանը միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատումն սկսել էր այն բանից յետոյ երբ նկատել էր, որ ԱՄՆ-ի գործարքից դուրս գալուց յետոյ, համաձայնագրի միւս կողմերը գործնական քայլեր չեն ձեռնարկում Իրանի շահերի պաշտպանութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։