Հա

Քաղաքական

08/09/2019 - 13:50

«Միջուկային համապարփակ համաձայնագիրը միակողմանի ճանապարհ չէ». Սալեհի

«Միջուկային համապարփակ համաձայնագիրը երկկողմանի ճանապարհ է այլ ոչ թէ միակողմանի»,- այս մասին այսօր սեպտեմբերի՝ 8-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտայիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհին:

«alikonline.ir» - «Միջուկային համապարփակ համաձայնագիրը երկկողմանի ճանապարհ է այլ ոչ թէ միակողմանի»,- այս մասին այսօր սեպտեմբերի՝ 8-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտայիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհին:

Դոկտ. Սալեհիի համոզմամբ՝ Միջուկային գործարքը երկկողմանի ճանապարհ էր, որի օրէնքները խախտւեցին եւ Իրանը համապատասխան քայլեր ձեռնարկեց կրճատելով համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնները:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից Միջուկային գործարքի չեղարկման բացը, պէտք է լրացնէր եւրոպական կողմը, ինչը, այնուամենայնիւ չիրականացաւ:

Սալեհին ցաւ է յայտնել ԵՄ-ի խօսնակի կողմից արւած այն յայտարարութեանը, որտեղ ասւած էր, թէ ԵՄ-ն հաւատարիմ կը մնայ գործարքին, մինչեւ Իրանի կողմից Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրականացումը:

«Հաւատարմութիւն ինչին անհաւատարմութեանը՞»,- ընգծել է Սալեհին անդրադառնալով եւրոպայի կողմից Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների չկատարմանը:

Յիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտան այսօր սեպտեմբերի 8-ի առաւօտեան, ժամանել է Թեհրան հանդիպելու երկրի բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Յիշեցնենք նաեւ Ֆերուտան Իրան է ժամանել այն բանից յետոյ երբ Թեհրանը յայտարարել է Իրանի Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլի մեկնարկի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։